«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԱՄՆ-ն Լիբիային ռազմական հարված չի հասցնի

ԱՄՆ-ն Լիբիային ռազմական հարված չի հասցնի
14.09.2012 | 14:22

Միացյալ Նահանգները որևէ ռազմական միջամտություն չի կատարի Լիբիայում` այստեղ ամերիկյան դիվանագիտական առաքելության վրա կատարած հարձակումներից հետո: Նման կարծիք է հայտնել Իտալիայի արտգործնախարար Ջուլիո Տերցի դը Մանտ’Ագաթան:
«Այս պահին ռազմական գործողությունների ոչ մի հեռանկար չեմ տեսնում: Անհրաժեշտ է ուժեղացնել դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանությունը, ինչպես նաև արդար պատիժ սահմանել այն սարսափելի ակցիայի պատասխանատուների նկատմամբ»,- ասել է Տերցին:
Նշենք, որ Լիբիայի Բենգազի քաղաքում սեպտեմբերի 12-ին հարձակման է ենթարկվել ԱՄՆ հյուպատոսարանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Չորս ամերիկացի, այդ թվում` Լիբիայում ԱՄՆ դեսպանը, զոհվել են:

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ